National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 4

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ հայ խորհրդարանականները խոսել են երկկողմ զարգացող հարաբերություններից, բարձր են գնահատել բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ ձեւավորված սերտ համագործակցությունը, կարեւորել են փոխայցերը: Նաեւ բարձր է գնահատվել գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը տարբեր խորհրդարանական հարթակներում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախդրից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ով ստանձնել է նախագահությունը ԵԱՀԿ-ում, հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:

Անդրադառնալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երեւանյան գրասենյակի գործունեությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ կառույցն ակտիվ եւ տեսանելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ հատկապես ընդգծվել է երիտասարդության շրջանում իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հիմնադրամի նախաձեռնություններում եւ ծրագրերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր եւ ծրագրեր: Նաեւ քննարկվել են նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի երկու խորհրդարանական պատվիրակությունների՝ Գերմանիա այցելություններին վերաբերող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակին եւ խաղաղ կարգավորումների անհրաժեշտությանը: 

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, խոսելով երկկողմ կապերից, նշել է, որ Գերմանիան մեծ ջանքեր է գործադրում խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Վայլերն իր ցավակցությունն է հայտնել տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:

Հանդիպման ավարտին հյուրերն Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել են ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, հարգել նրանց հիշատակը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am